Մոսկվայի Golden Palace համալիրում տեղի ունեցավ Նաիրա Նիազյանի ղեկավարած «Arm fashion day 2016»-ի երկրորդ գարնանային շոուն
LifestyleՄոսկվայի Golden Palace համալիրում տեղի ունեցավ Նաիրա Նիազյանի ղեկավարած «Arm fashion day 2016»-ի երկրորդ գարնանային շոուն: Առաջին անգամ հայկական նորաձևության օրն անցկացվել է 2015 թ. աշնանը՝ յոթ հայ հագուստի և զարդերի մոդելավորողների մասնակցությամբ:
Շուի ժյուրիի կազմում էին հայտնի դիզայներ – իկոնա ստիլյա Արմեն Երիցյանը, ոճաբան Եսայի Սիմիկյանը, կոշիկի և աքսեսուարների դիզայներ ՝Տիգրան Ալբերտին:
AFD –ի գարնանային ցուցադրությունն իրակացվել է պրոֆեսսիոնալ մեծ թիմի «Gasoyan production»-ի, և շոուի կազմակերպիչների՝ Լիանա Խուդավերդյանի,Անահիտ Փալազյանի, Ագասի Մարտիրոսյանի ու շուրջ 30 երիտասարդների ջանքերով:
15 մետր երկարությամբ պոդիում-հարթակը, հնարավորություն է տվել հանդիսատեսին վայելելու երկժամյա շքեղ շոուն համալիրի բոլոր անկյուններից:
Շոուի աստղային հյուրերից էին ՝ Ալեքսանդր Պեսկովը, Վլադիմիր Բերյոզինը, Յանա Շեվչենկոն, Լաուրա Կեոսայանը, Էմիլ Ավակովը, Ռոմա Ժուկովը, Աննա Ազերլին, Դեվիդ Խերրիսոն ,շատ այլ պատվավոր հյուրեր:
Ցուցադրությանը մասնակցեց նաև Elka fashion studio-ն ՝ Հասմիկ Աբրահամյանի գլխավորությամբ , ներկայացնելով իր նոր հարսանեկան զգեստների հավաքածուն:

Elka fashion studio-ն հիմնվել է 2000 թ-ին Հասմիկ, Գայանե և Նարինե Աբրահամյանների կողմից , նորաձևության այս ստուդիայում, բացի ցանկացած ոճի հագոստներից ստեղծվում են նաև հարսանեկան զգեստների հավաքածուներ, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են և հայկական շոու բիզնեսի շատ աստղեր իրենց կյանքի կարևոր օրվա զգեստը վստահում են հենց Հասմիկ Աբրահամյանին: Վերջինս ստեղծել է հարսանեկան կերպարներ այն աստղերի համար, որոնցից են Լիլիթ Հովհաննիսյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արևիկ Ալավերդյանը, Արփինե Իսրաելյանը և այլոք:
Նաիրա Նիազյանի խոսքով՝ «AFD>»–ի նպատակն է մշակութային երկխոսություն հաստատել Հայաստանի և Ռուսաստանի դիզայներների և մշակույթի այլ ներկայացուցիչների միջև, ինչպես նաև աջակցել հայազգի դիզայներներին դուրս գալ ռուսաստանյան շուկա:
<>-ի գլխավոր ինֆորմացիոն աջակիցը Fashion Russia TV էր :
Ներկայացնում ենք նաև Fashion Russia TV-ի կողմից պատրաստած ռեպորտաժը: