ԱՄՆ-ում տնային կատուն պատանդ է վերցրել ամուսնական զույգին
Lifestyleshabat.am-ը գրում է.
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում փրկարար ծառայություն է զանգահարել մի կին և հայտարարել, որ իրեն և ամուսնուն պատանդ է վերցրել տնային կատուն՝ գրում է The Mirror-ը:
«Իմ զանգի պատճառը փոքր-ինչ տարօրինակ է, բայց մենք կատու ունենք, և նա խելքը թռցրել է. հարձակվել է ամուսնուս վրա: Մենք ասես պատանդ լինենք մեր տանը, կարո՞ղ եք օգնել մեզ»,- ասել է կինը:
Ոստիկանության աշխատակիցները գնացել են զանգի հետքով և բռնել «գազազած կատվին»: Կատվի տերերը գրեթե չեն տուժել՝ հայտնում է թերթը: Կենդանու հետագա ճակատագրի մասին թերթը ոչինչ չի հայտնում: