ՀԷՑ-ի վարկը ու սակագնի փոփոխությունը՝ ըստ նախկին ու ներկա պատգամավորների
ЭкономикаԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը խոսեցին էլեկտրաէներգիայի նոր սակագնի ու ՀԷՑ-ի վարկի մասին:
Ինչպես նշեց Վարդան Բոստանջյանը, մոտ 3 դրամով էժանացման դեպքում ասում էին՝ սրանից այն կողմ հնարավորություն չկար սակագինը փոխելու, սակայն մեր քաղաքացիները կարող են ցանկացած բնույթի դժվարություն կրել, եթե գտնվում են օբեկտիվ դժվարությունների առաջ:
«Այժմ մենք չենք գտնվում օբեկտիվ դժվարությունների առաջ: Ամեն դեպքում, ուզում եմ մտածել, որ լավ է, որ սակագինն ավելի չի թանկացել, կարող էր, չէ՞ ավելի վատ լինել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասաց, որ չի կարծում, որ սակագնի իջեցումը վերջին հնարավորությունն է: «Այսօրվա ներդրումների արդյունքում կունենանք կորուստների կրճատում, որից հետո միգուցե հնարավոր լինի սակագների վերանայում»,- ասաց պատգամավորը:
Նա նաեւ նշեց, որ եթե վարկը վերցվեր մոտ հինգ տարով, շահավետ չէր լինի, սակայն երբ ժամկետը շատ ավելի երկար է, ապա այն այլ հանգուցալուծում կստանա ու ավելի ձեռնտու կլինի: