Անիմաստ աղմուկ մի բարձրացրեք, ձեր ասած «լկտիությունը» Գլենդելի կյանքի ռիթմն է
Блог«Գլենդելյան լկտիություներ».... այ սենց վերնագիր եմ կարդում էս երկու օրը ու ոնց հասկացա, դա ինչ որ հաղորդաշարի պատճառով է ասվում, որում ցուցադրվում է հայերի կայֆեր կայծերը Գլենդելում:
Ես միայն զարմանում եմ այդ աղմուկից, որը բարձրացել է Գլենդելյան կայֆեր կայծերից: Իրականում Հայաստանում կա մարդ, որը մտածում է, որ Գլեդնելում հայերը իրենց համար բարոյական, նորմալ, տնավարի, առաքինի ֆռֆռում են՞՞՞ կարողա մտածում եք, որ Գլեդնելում էլ կա էն ավանդույթը, որ կինդ պպիտի կույս լինի՞ մտածում եք այնտեղ էլ էն ավանդույթը, որ աղջկա հետ ստրիպ կլուբ չի կարելի գնալ՞՞՞ Աղջիկները ժամը 10-ից հետո տունն են, քանի որ պապաները չեն թողնում՞՞՞: Հո դուք երազախաբ չեք եղել տնաշեններ՞ Սկի Հայաստանում չի արդեն էտ ավանդույթները պահպանվում, իսկ դուք կպած ուզում եք Գլենդելում պահպանվի՞՞՞
Ես չեմ ուզում խոսել հաղորդաշարի մասին, ես խոսում եմ միայն էն աղմուկի մասին, որ էս երկու օրը բարձրացվել է ու ասեմ, որ անիմաստ աղմուկա....
Գլենդելահայության, Ռսսահայության, ....հայության ներկայացուցիչներին նույն արշինով մի չափեք.... Ամեն տեղ կա իրա բարքերը, սովորությունները, չափերը, ապրելակերպի առանձնահատկությունները, գենդերային հավասարության մասին պատկերացումները և այլն.... էնպես, որ ինչ «լկտիություններ» կատարվումա գլենդելահայության մոտ դա բնական էր, նրանք վաղուց այնտեղ ապրում են ու վաղուց արդեն այնտեղի մարդ են ու իրենք հայ են համարվում քանի որ ունեն «յան» վերջածանցը ազգանվան մեջ....
Ես հասկանում եմ, որ ամեն տեղ հայը պիտի հայ մնա, բայց սա ոչ կրոնի մասինա խոսքը, ոչ եկեղեցու հարգելու ոչ է Ցեղասպանության մասին, սա ընդամենը իրենց ապրելակերպի մասին է խոսքը, որը բնական է ու տենց էլ պիտի լիներ:
Էնպես, որ հայրենակիցներս, չմտածեք, թե դեղի աղջիկները ու տղաները պիտի իրենց այնպես պահեն ինչպես դուք այստեղ, հատկապես նաև էն Էլիտար գլենդելահայությունը... Նրանք արդեն էտ երկրի օրենքներով, երկրի վարք ու բարքով են շարժվում:
Էնպես որ անիմաստ աղմուկ մի բարձրացրեք, էտ ձեր ասած «լկտիությունը» այնտեղի կյանքի ռիթմնա:
Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան գրառումը