Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Սիրում եմ լուսանկարներում ներկայացնել սեքսուալությունը». Արվին Քոչարյան

Tert.am Youth-ը գրում է.

Լուսանկարիչ Արվին Քոչարյանի կողմից արված յուրաքանչյուր աշխատանք դառնում է քննարկման առարկա: Նրա ցուցահանդեսները լի են խորհրդավորությամբ ու միստիկայով:

Tert.am Youth-ը զրուցել է լուսանկարչի հետ և պարզել, թե վերջերս ինչ մասնագիտական առաջընթացներ է գրանցել:

Լուսանկարիչ ծնվում են, թե՞ դառնում:
-Կան մարդիկ, որոնք դարձել են լուսանկարիչ լավ տեխնիկայի շնորհիվ ինչը հասանելի ու «մատչելի» է բոլորի համար: Այսպիսի լուսանկարիչները որակյալ չեն աշխատում, բայց միևնույն ժամանակ ասպարեզում կան սկսնակ լուսանկարիչներ, որոնք բոլոր նախադրյալներն ունեն «աճելու» ու որակյալ աշխատանք անելու համար: Որպես լուսանկարիչ  կրթվելն այլ բան է և լուսանկարիչ դաստիարակվելը մեկ այլ բան: Լուսանկարչական կրթություն կարելի է ստանալ համալսարանում,  YouTube-ի կամ պրակտիկ դասընթացների միջոցով: Հայաստանում որպես լուսանկարիչ դաստիարակվելը խնդիր է: Այն մարդիկ, ովքեր հեշտ են հասնում որոշակի հաջողության հեշտությամբ  էլ կորցնում են դա...

 

Արդյո՞ք սոցիալական ցանցերը նպաստեցին  անհատական «պորտֆոլիո» ունենալու մշակույթին:
-Նորմալ  երևույթ է, որը նաև անցողիկ է:

 

 

Իսկ  լուսանկարներից կարողանում եք պատկերացնել, թե ինչպիսին է մարդը:
-Այո, իհարկե: Քանի որ կարողանում եմ ստանալ այդ նկարի ամբողջական աշխատանքային  պատկեր կարողանում եմ նաև հետադարձ մտքով պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցել լուսանկարը մինչ հրապարակվելը: Տեսնում եմ թե ինչ թերություններ են շտկվել և որ առավելություններն են ընդգծվել լուսանկարում: Մի քանի լուսանկարներից  կարելի է  մոտավորապես պատկերացնել մարդու  բնավորությունը, նրա անկեղծ  կամ ձևական լինելը:

Ինչպե՞ս ստացվեց, որ Իրանից Հայաստան եկաք ու հաստատվեցիք հայրենիքում:
- Թեհրանում ես ուսանել եմ մոդերն գրաֆիկա, բայց 15 տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան ու սկսեցի սովորել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որովհետև դասական գրաֆիկա էլ էի ուզում ուսանել : Պարոն Ալթունյանը, ով դասավանդում էր  «անատոմիա» առարկան սովորեցնում էր մեզ, որ պետք է ուշադիր լինել մարդկանց մարմնի կառուցվածքին, կեցվածքին: Այս հատկությունն ինձ համար հիմք դարձավ, որպեսզի ես նկատեմ, ոչ թե մաշկն ու աչքի գույնը այլ նրա կառուցվածքն ու մարմնի առանձնահատկությունները:  

 

Բոլոր նրանք, ովքեր սեքսուալ, գայթակղիչ ոճի լուսանկարներ են ուզում ունենալ դիմում են Ձեզ: Սեքսուալ ֆոտոշարքեր ստանալը Ձեր այցեքա՞րտն է:
-Ես սիրում եմ լուսանկարներում ներկայացնել գայթակղիչն ու սեքսուալությունն առանց գռեհկության:

 

Միշտ չէ, որ դրսում մեծացած հայերը կարողանում են ոչ միայն հաստատվել Հայաստանում, այլև սիրվել: Ձեզ հաջողվեց վայելել ժողովրդի սերը: Ո՞րն էր Ձեր հաջողության գաղտնիքը:
-Հայկական մտածելակերպը շատ բարդ  է: Երբեք չես կարող իմանալ այս կամ այն քայլն ինչպես կընդունվի ժողովրդի կողմից: Ես միշտ փորձել եմ անկեղծ լինել և ջանք եմ թափել որակյալ աշխատանք ստեղծելու համար:  Տեսակով` պերֆեկցիոնիստ եմ և այդ պատճառով շատ եմ վիճել շոու բիզնեսի  ներկայացուցիչների հետ, որովհետև կատարյալ աշխատանք եմ ցանկացել ստանալ: Կարևոր է նաև աշխատանքի ճիշտ մատուցումը, որից հետո մարդիկ հարգում են այն: Բացի այդ, կարևորն այն է, որ ես աշխատանքում չեմ խաբում:

 

Կա՞ն սկզբունքներ որոնցով առաջնորդվում եք լուսանկարելիս։
-Ես ունեմ աշխատանքային սկզբունքներ, որոնք բավականին սահամանափակ են  դարձնում ինձ: Օրինակ` ընտանեկան միջոցառումներ չեմ լուսանկարում, որովհետև կարծում եմ, որ դրանում ոչ մի մշակութային բան չկա:

 

Իսկ եթե հարսանիքը ավանդական ստանդարտներից դուրս է լինում նույնպես մերժում եք:
-Ես ասել եմ, որ ինձ երբեք չեք կարող տեսնել հարսանիք նկարելիս, բայց եթե այն լինի 18-րդ դարի գոթիկ ոճում, անպայման կհամաձայնվեմ` անգամ անվճար։


Գաղտնիք չէ, որ միստիկայի սիրահար եք: Ո՞ր երկրներում եք հանդիպել այդ խորհրդավորությունը:

-Եվրոպական բոլոր երկրներում հաճախ կարելի է հանդիպել այդ խորհրդավորությունը` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում: Հավանաբար, ճարտարապետության առանձնահատկություններից է այդպես:
Հայաստանն անչափ միստիկ երկիր է, սակայն անկախացումից հետո ամեն որակյալը դարձավ անորակ: Նոր ու անճաշակ բաները հանգեցրին  կոնտրաստի ու հետաքրքիր է, որ  Հայաստանում ամեն բանն է կոնտրաստային:

Ե՞րբ սկսեցիք միստիկային հավատալ:
-Միստիկան միշտ է եղել իմ մեջ: Դեռ մանկուց կարդացել եմ Ագաթա Քրիստի և այդ ժանրն ինձ համար շատ հետաքրքիր է: Պատանեկությունից սկսել եմ գանգեր նկարել, ուսումնասիրել:  Հիմա ավելի խորը ու հոգևոր, մռայլ միստիկա է իմ ներսում: Ես կարծում եմ իսկական ստեղծագործ արտիստը կազմում է իր ստեղծագործական գրաֆիկան: Երբ ճնշված հոգևիճակում ես սկսում ես նկատել այն, ինչը չէիր նկատի ուրախ ժամանակ:

 

Ստեղծագործական ներշնչանք, էներգիա  որտեղի՞ց եք ստանում:
-Ներշնչանքն ու  էներգիան ստանում եմ իմ ընտանիքից ու ընտանեկան արժեքներից, անկեղծ մարդկանցից:


Իսկ ինչպե՞ս եք լիցքաթափվում:
-Ճամփորդել եմ սիրում, թեև  այդ պարագայում էլ միտքս չի դադարում աշխատել ու հետաքրքիր պատկերներ փնտրել: Սիրում եմ մեքենա վարել և դրանից եմ լիցքաթափվում: Դստերս` Մանեի հետ եմ ժամանակ սիրում անցկացնել:

 

Ի՞նչն եք առավել շատ սիրում Հայաստանում:
-Անկախ ամեն ինչից, կյանքի ամենաբարդ իրավիճակներում մարդկային գործոնն եմ սիրում ու գնահատում:  Մենք հեռու ենք ռոբոտիզմից ու դա ինձ ուրախացնում է:

 

Արվին  ստեղծագործական ի՞նչ նոր մտահաղացումներ ունեք։
- Միստիկ ոճի ցուցահանդեսներ եմ ուզում ունենալ արտերկրում և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

 

 

Անի Կարապետյան

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян