Ոստիկանությունը մեկ անձի բերման է ենթարկել Բագրատյանի հետ միջադեպի արդյունքում
ОбществоԱզգային ժողովի մոտ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ վիճաբանության արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Մեկ անձ բերման է ենթարկվե լ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով»,-հայտնեցին ոստիկանությունից:
Ազգային ժողովի դիմաց Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ցուցարարներից մեկի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Հրանտ Բագրատյանը ցուցարարներին հայտնեց, որ ինքը ևս դեմ է համաձայնագրին, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը պատգամավորին խորհուրդ տվեց «գնալ թոշակի» և նրան «շուլլեր» անվանեց, որից հետո պատգամավորի և քաղաքացու միջև քաշքշուկ սկսվեց: Ցուցարարը ձեռքի ջրի շիշը նետեց պատգամավորի վրա, շի շը կպավ Բագրատյանի ձեռքին: Ոստիկանների միջամտությունից հետո քաշքշուկի մեջ մտած ակտիվիստները հանդարտվեցին, Բագրատյանն էլ հեռացավ: