Սփյուռքի նախարարն ընդունել է Հռոմի Պապի այցի առթիվ ժամանած սփյուռքահայ երեխաներին
ОбществоԱյս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, «Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները հունիսի 25-ին ներկա էին գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Իսրայելից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն իրենց հետ բերել էին հող և ջուր: Հռոմի Պապի համար պատրաստվել էր նվեր՝ Արարատ լե ռան վրա իջած Նոյյան տապանի մանրակերտը: Խորհրդանշական էր, որ երեխաները իրենց հետ բերած հողով ծածկեցին խաղողի որթի արմատները, իսկ երկու հայրապետները երեխաների բերած ջրով ջրեցին այն:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին և ուսուցիչներին, ովքեր, անսալով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին, եկել էին Հայաստան:
ՀՀ սփյուռքի նախարարը երեխաներին կոչ արեց չմոռանալ և կատարել Ֆրանցիսկոս Պապի պատգամները՝ լինել բարի, սիրել մերձավորներին, Հայրենիքը, լավ սովորել:
Հանդիպման ավարտին մանուկները խոստացան առավել հաճախ գալ Հայաստան, ճանաչել Հայրենիքը, հայրենի մշակույթն ու ավանդույթները և պահպանել կապը հայրենիքի հետ»։