ԼՂ շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունն անցնող գիշեր հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, չձեռնարկելով պատասխան քայլեր, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: