Որդուս ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է և այն այլևս տեսանելի է. Նոնա Թելոյանը՝ նորածին բալիկի մասին
LifestyleԱյսօր՝ հունիսի 28-ին, լրանում է դերասաններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի ամուսնության մեկ տարին: Հոբելյանական օրը զույգը նշելու է իրենց սիրո ամենահամոզիչ նվերի՝ 29 օրական որդու հետ միասին.
«Այսօր լրանում է մեր ամուսնության մեկ տարին: Այս ընթացքում սիրո գույներն այնքան խիտ են եղել, կարծես սերը ժամ առ ժամ ուժեղանում էր: Մինչ այս կարծում էի, որ սերը հողեղեն չէ, անբացատրելի ու անտեսանելի զգացողություն է, բայց մեր որդու՝ Էդուարդի ծնունդից հետո հասկացա, որ սերը երկնքից իջել է եւ այն այլեւս տեսանելի է, քանի որ նրան ամեն անգամ գրկելիս զգում եմ մեր սիրո ուժը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նորաթուխ մայրիկն ու պատմեց փոքրիկ Էդուարդի ծնունդից հետո իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին.
«Կատարյալ երջանկություն ունենալու միակ տարբերակը երեխա լույս աշխարհ բերելն է: Ի վերջո՝ ամենաճշմարիտ սերը հենց փոքրիկից ես զգում. Զգալ, որ կա մեկն, ով ամեն պահ քո կարիքն ունի, յուրաքանչյուրիս երազանքն է, այդ ժամանակ շուրջդ սեր է տիրում ու ուզում ես ինքդ էլ բոլորին սեր ու բարություն փոխանցել»,- նշեց Նոնան:
Շարունակությունը` այստեղ: