Հայաստանում արտարժույթի միջին փոխարժեքներն աճել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 28-ին կազմել է 476.79 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.85 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.00 դրամ՝ բարձրանալով 4.04 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 636.42 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 4.85 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 28-ին կազմել է 7.38 դրամ, աճը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 271.33 դրամ, ոսկի՝ 20,304.23 դրամ, պլատին՝ 15,114.54 դրամ։