Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Ոստիկանության, Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Պետական պահպանության ծառայության, ինչպես նաև ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով` Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 755 միլիոն դրամ,- հայտնում է Orer.am-ը: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Ըստ այս որոշման` Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի129 միլիոն, Ոստիկանությանը՝ 348,862.1 հազ. դրամ, Դատախազությանը՝ 52,401.9 հազ. դրամ, Պետական պահպանության ծառայությանը՝ 118,856.4հազ. դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 30,687.5հազ. դրամ, Ֆինանսների նախարարությանը՝ 74,753.3հազ. դրամ: