Աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը, ով երազում է նմանվել Սթիվ Ջոբսին
LifestyleԱրյան անալիզի նոր մեթոդը Էլիզաբեթ Հոլմսին արդեն միլիարդատեր է դարձրել։ Այժմ նրա ընկերությունը պատրաստվում է ընդլայնվել, իսկ Էլիզաբեթը ցանկանում է փրկել աշխարհն ու նմանվել Սթիվ Ջոբսին։

Էլիզաբեթ Հոլմսը ծնվել է 1984 թվականի փետրվարի 3-ին Վաշինգթոնում։
Գրեթե տասը տարի Էլիզաբեթ Հոլմսը բժշկական ասպարեզում հեղաշրջման է պատրաստվել՝ երկար ժամանակ մնալով ստվերում:
Հոլմսը իր ամբողջ ժամանակը տրամադրում է ընկերությանը․ հազվադեպ է զվարճանում, քիչ մարդկանց հետ հանդիպում, բացառությամբ՝ եղբոր, ով նույնպես աշխատում է Theranos-ում։ Նա ժամադրությունների չի գնում և արձակուրդ չի վերցրել վերջին տասը տարվա ընթացքում։
Այս ժամանակահատվածում ամերիկուհուն հաջողվում է ստեղծել Theranos ընկերությունը, որն ունի 500 աշխատակից՝ սեփական արտադրանքով։ 2013-ին մամուլը Theranos ընկերությանն անվանել է «բիոտեխնոլոգիաների ոլորտի գիգանտ, որի մասին ոչ ոք չի լսել»։

Դրանից հետո ընկերությունն ու նրա 30-ամյա հիմնադիրը նպատակադրված դուրս են եկել ստվերից։ 2014-ին Հոլմսը հայտարարեց, որ իրեն հաջողվել է ներգրավել շուրջ 400մլն դոլար ներդրողների կողմից, իսկ ընկերությունը գնահատվում է 9 մլրդ դոլար։
Իր անհայտությունը Հոլմսն ակնթարթորեն փոխեց՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ, սեփական ուժերով հաջողության հասած հարուստ կին։ Նրան է պատկանում ընկերության կեսը, այնպես որ իր ունեցվածքն այժմ գնահատվում է 4,5 մլրդ դոլար։
Երիտասարդ աղջիկը լքել է Սթենֆորդի համալսարանը սեփական գործի համար։ Հոլմը, ով շատ է ցանկանում նմանվել Սթիվ Ջոբսին, ընտրել է հագուստի միեւնույն ոճը, իսկ Ջոբսի կենսագրությունը նա կախել է իր գրասենյակի պատից։
Հոլմսի գլխավոր առաքելությունն է շրջափոխել արյան անալիզի շուկան:
Theranos անունը թերապիա եւ դիագնոստիկա բառերից է։
Ընկերության նորարարությունն է կատարելագործել արյան անալիզի մեթոդը։ Ներկայիս մեթոդները ենթադրում են հիվանդից արյան մեծ քանակի փորձարկում։ Theranos-ը թույլ է տալիս առանց ցավի հիվանդից արյան մի քանի կաթիլ ստանալ, որը ենթարկվում է փորձարկման։ Նորարարությունը կայանում է նրանում, որ արյան մի կաթիլից հնարավոր է ստանալ բժշկական տարբեր տեղեկատվություն։ Theranos-ի առավելություններից է նաեւ մատչելիությունը։

Հոլսմի մոտ նման գաղափար առաջացել է դեռեւս 2003 թ.։ Սթենֆորդի 19-ամյա ուսանողուհին նոր է վերադարձել Սինգապուրի համալսարանի ամառային ճամբարից։ ԱՄն վերադառնալով՝ նրա մոտ ծագել է այդ գաղափարը։ Նա պրակտիկորեն հինգ-վեց օր չէր հեռանում սեղանի մոտից, որի արդյունքում էլ նոր լուծումներ է գտնում։
«Իմ նպատակն է փոխել աշխարհը, մտածել ինչ-որ նոր բան»,- այսպես է բացատրում իր մոտիվացիան երիտասարդ միլիարդատերը։


19 տարեկանում նա վերցնում է իր ուսման համար ընտանիքի հավաքած գումարն ու ներդրում սեփական գործում։ «Ես գիտեի, որ ստիպված կլինեմ խոսել մինիմում երկու հարյուր ներդրողի հետ, որպեսզի հետաքրքրեմ նրանց իմ գործում, սակայն վստահ էի որ հասնելու եմ հաջողության»,- պատմում է Հոլմսը։
Հոլմսի խոսքերով՝ մարդկանց 40%-ը չի հանձնում բժշկի պահանջած անալիզները, որովհետև վախենում է ասեղից կամ չունի այդքան գումար։ Նրա նպատակն է Theranos-ի կենտրոններ ունենալ ԱՄՆ-ի յուրաքանչյուր տնից 5 կմ հեռավորության վրա, որից հետո սկսել համաշխարհային ընդլայնումը։ Հոլմսը գիտակցում է, որ արյունը շատ բան կարող է ասել մարդու օրգանիզմի մասին, սկսած՝ խոլեստերինի առկայությունից, մինչև՝ քաղցկեղը։ Այդ պատճառով կարևոր է, որպեսզի այդ գործընթացը լինի անցավ՝ ինչպես մոտակա դեղատնից դեղահաբ գնելը։
