Հովհաննես Թոքմաջյանը հերքում է ինքն իրեն
ОбществоBuh.am կայքում զետեղված է մի տեղեկատվություն, ըստ որի Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսության մեջ գրագողության 41 դրվագ կա:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունը պաշտպանվել է 2011թ. «030-Շինարարություն» մասնագիտական խորհրդում: Մասնագիտական խորհուրդը ձևավորվել է Ճարտարապետության և շինարարության ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի միջնորդությամբ և ինքը՝ պարոն Թոքմաջյանը, եղել է մասնագիտական խորհրդի անդամ:
Ոգեշունչ ճառը ատենախոսության պաշտպանության ժամանակ, ինքնին ապացուցում է, որ պարոն Թոքմաջյանը հիացած է թեկնածուի այսչափ գիտելիքների իմացություններով և ներկայացմամբ:
Տեղեկացնում ենք նաև, որ վաստակավոր շինարար Գագիկ Գալստյանի շնորհիվ ունենք այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին, Բաց Խորանը, Հին Վեհարանը,Դիվանատան նոր շենքը, Նոր Մկրտարանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի 2-րդ մասնաշենքը, Կառավարության թիվ 3 շենքը, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճը, Երևանի քաղաքապետարանի շենքը, ԼՂՀ նախագահի նստավայր-նիստերի դահլիճը, Ստեփանակերտի օդանավակայանը, «Թումո» կենտրոնը և բնակելի, առևտրային, վարչահասարակական մի շարք համալիրներ:
Նա նաև արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, շքանշանների, մրցանակների ու անվանական մեդալների, 43 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:
Մանրամասն ներկայացնում ենք տեսանյութում: