«Կցանկանայի հանգստանալ Սինգապուրում և Թայլանդում». Վաչե Թովմասյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը կհեռարձակվի հոկտեմբերին: Մինչ այդ սիթքոմի նկարահանող խումբը սկսել է աշխատանքներ իրականացնել: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր և դերասան Վաչե Թովմասյանը վստահեցրեց, որ նոր եթերաշրջանում սպասվում են նոր և զվարճալի իրավիճակներ:
«Մեր նպատակն է էլ ավելի հետաքրքիր սցենարով ներկայանալ: Իհարկե, կլինեն նոր կերպարներ, սցենարային փոփոխություններ, զարգացումներ: Մանրամասները չեմ կարող ասել, քանի որ պետք է դրանք համաձայնեցվեն: Ամեն բան չի, որ հստակեցված է»,- ասաց Վաչեն:
Սիթքոմում Գոգոյի կերպարը մարմնավորող հումորիստ Արմուշն այժմ Միացյալ Նահանգներում է: Վաչեյի խոսքով ` նա այնտեղ զբաղված է իր ընտանեկան հարցերով. «Այս պահին տեղյակ չեմ Արմուշը նոր եթերաշրջանում կլինի, թե ոչ: Ակնկալում ենք, որ հուլիսի վերջ նա կվերադառնա և մենք կշարունակենք միասին աշխատել»:

Չնայած ամառ է և շատերը մեկնում են հանգստի, Վաչեն մտադիր է այս ամռանը չհանգստանալ և ջանասիրաբար աշխատել. «Շատ ունեմ հանգստի կարիք, բայց անավարտ աշխատանքեր ունեմ: Եթե ստացվի կնոջս հետ Հայաստանի դրախտավայրերից մեկում մեկ շաբաթ կանցկացնենք»:
Հումորիստը սիրում է և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգիստ:
«Շատ վայրեր կան, որ կցանկանայի լինել` Սինգապուրում, Թայլանդում և շատ այլ քաղաքներում, որտեղի մշակույթն ինձ համար հետաքրքիր ու առեղծվածային է»,- եզրափակեց Վաչեն: