Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
ОбществоՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Այդ մասին է հայտնել Չիլինգարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ինչպես նշեց փաստաբանը՝ գեներալ-մայորն ունի առողջական խնդիրներ, սակայն մանրամասները ներկայացնել չի կարող: «Դա բժշկական գաղտնիք է»,- պարզաբանեց Սահակյանը: