Աֆրոամերիկացի ալբինոս աղջիկը համացանցի սենսացիա է դարձել
LifestyleԵրիտասարդ մոդել Ավա Կլարկն իր անսովոր արտաքինով գրավել է նորաձևության աշխարհը:
Աղջիկը ծնվել է ալբինիզմով, ինչը պայմանավորում է իր մաշկի, մազերի, աչքերի համապատասխան գույնի պիգմենտների բացակայությունը, այդ պատճառով նրա արտաքինը յուրահատուկ տեսք ունի,- գրում է ORER.am-ը:
Իր ունիկալ գեղեցկությամբ և ոչ պակաս հետաքրքիր անհատականությամբ հայտնվել է մի քանի նորաձևության գործակալությունների ուշադրության կենտրոնում:
Նրա նկարները զարդարել են այնպիսի ամսագրերի շապիկները, ինչպիսիք են Vogue-ը, BOOM-ը և Denim-ը: Նա հասցրել է աշխատել հանրահայտ լուսանկարիչների հետ, որոնց գրավել է իր կենսուրախությամբ և աշխատանքին լուրջ վերաբերմունքով:








