Կենցաղային 10 բան, որ շատերը սխալ են անում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Առօրյային վերաբերող շատ բաներ անում ենք սովորության համաձայն ու չենք մտածում, որ դրանք կարելի է զգալիորեն պարզեցնել ու բարելավել։
Ստորև ներկայացնում ենք AdMe.ru կայքում առաջարկվող հնարքները, որոնք կօգնեն թեթևացնել կենցաղն ու տնտեսել ժամանակը։
Մարտկոցի արագ լիցքավորում
Հեռախոսի մարտկոցը շատ ավելի արագ կլիցքավորվի, եթե լիցքավորման ընթացքում միացնեք «թռիչքի» ռեժիմը։

Ձվի արագ կեղևազերծում
Որպեսզի խաշած ձուն հեշտ լինի կեղևազերծել, խաշելուց առաջ ջրի մեջ դրեք մեկ թեյի գդալ սոդա։

Հեռախոսի պաշտպանությունը խոնավությունից
Լողափում կամ լոգարանում հեռախոսը խոնավությունից պաշտպանելու համար, այն ուղղակի դրեք վակուումային տոպրակի մեջ։

Շրթներկի բծերի հեռացում
Հագուստից շրթներկի բծերի հեռացման գործում կօգնի հասարակ մազերի լաքը։ Ուղղակի հետքն առատորեն ցանեք մազերի լաքով ու թողեք 10 րոպե, ինչից հետո հետքը մաքրեք խոնավ սպունգով և հագուստը լվացքի մեքենայով լվացեք։

Պաղպաղակի ճիշտ պահեստավորում
Եթե ուզում եք, որ պաղպաղակը սառցարանում փափուկ մնա ու չքարանա, դրա տուփը դրեք վակուումային տոպրակի մեջ։

Պաշտպանություն միջատներից
Կեքս թխելու համար նախատեսված թղթե բաժակները խմիչքը կպաշտպանեն միջատներից։

Ուտելիքի հավասարաչափ տաքացում
Ուտելիքը միկրոալիքային վառարանում տաքացնելիս այն օղակի տեսքով բաշխեք ափսեի վրա, որպեսզի հավասարաչափ տաքանա

Շոգ եղանակին խմիչքների սառեցում
Մեծ գավաթը (миска) 1։1 համամասնությամբ լցրեք ջրով ու սառույցով և աղ ավելացրեք (մեկ լիտր ջրին՝ երկու կերակրի գդալ)։ Խմիչքի շիշը գավաթի մեջ տեղադրեք այնպես, որ այն լրիվությամբ ծածկված լինի սառույցով ու ջրով, և մի քանի րոպե անց այն կսառի 8-10 աստիճանով։

Մազակալի ճիշտ կողմ
Մազակալներն անհրաժեշտ է կրել ալիքավոր կողմով դեպի ներքև։ Այս կերպ դրանք սանրվածքն ավելի լավ կպահպանեն։

Բանալիների կարգավորում
Տեսքով իրար նման բանալիները չշփոթելու համար դրանք ուղղակի ներկեք տարբեր գույների ներկերով՝ օգտագործելով պայծառ գույների եղունգների լաք։
