Եվրոպայի 5 լավագույն ակվապարկերը` ֆոտոշարքով
LifestyleTert.am-ը գրում է.
Անշուշտ, երեխաների հետ ամառային հանգստի մեկնելիս հնարավոր չէ նրանց ավելի գայթակղիչ առաջարկ անել, քան ակվապարկ գնալը:
Euromag.ru կայքն ու TripAdvisor զբոսաշրջային պորտալը համատեղ ներկայացրել են Եվրոպայի տարածքում գտնվող 5 լավագույն ակվապարկերի վարկանշային աղյուսակը:
Ջրային վայելքների` ստորև ներկայացված կենտրոններում կան տարատեսակ ատրակցիոններ` նախատեսված և՛ խիզախների, և՛ վախկոտների համար:
Siam Park, Ադեխե, Իսպանիա
Այս ակվապարկը ծանոթ է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Տեներիֆե կղզում: Այստեղ ամբողջ տարին բաց են ծովակատուներով լողավազանները, ոսկեգույն ավազով լողափը, 3 մ բարձրության հասնող ալիքներով լողավազաններն ու ջրային բազմապիսի ատրակցիոնները:

WaterWorld Waterpark, Այա Նապա, Կիպրոս
Ակվապարկը կառուցված է հին հունական ոճով, ինչը միանգամայն տրամաբանական է Կիպրոսի համար: Ատրակցիոնների ու հանգստի գոտիների անվանումները վերցված են հին հունական դիցարանից:
Մինչ երեխաները կզվարճանան ջրային ատրակցիոններում, մեծերը կարող են կոկտեյլ վայելել ու կենդանի ձկների միջոցով ոտքերի պիլինգ անել:

The Water Park, Ֆալիրակի, Հունաստան
Հռոդոսում գտնվող ակվապարկը լավագույններից է համարվում ոչ միայն Եվրոպայում, այլև` ամբողջ աշխարհում: Հաջող աշխարհագրական դիրքի շնորհիվ այստեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Միջերկրական ծովն ու Հռոդոս կղզին:
Ակվապարկում իրենց ճաշակով ատրակցիոններ կգտնեն թե՛ էքստրեմալները, թե՛ պասիվ հանգստի սիրահարները:

Etnaland, Բելպասա, Իտալիա
Ակվապարկն իր անվանումը ստացել է Էտնա հրաբխից ոչ հեռու գտնվելու համար: Իրականում ջրային վայելքների այս գոտին հանդիսանում է կենդանաբանական այգի ու այլ ժամանցային վայրեր իր մեջ ներառող այգու մի մասը:

Action Aquapark, Արևային ափ, Բուլղարիա
Սա Բուլղարիայի առաջին ակվապարկն է, որտեղ կա 30-ից ավելի ատրակցիոն, փոքրիկ կենդանաբանական այգի, բարեր ու ռեստորաններ, լողավազաններ ու ժամանցային ծրագիր։
