Բակո Սահակյանը և Արտակ Շաբոյանը քննարկել են ՀՀ և ԼՂՀ միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտի համագործակցությունը
ЭкономикаԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: