Մեծ Բրիտանիայում «Միսս Հիտլեր» գեղեցկության մրցույթ է անցկացվել
LifestyleTert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի National Action նեոնացիստական երիտասարդական շարժումը գեղեցկության մրցույթ է անցկացրել` պարզելու «Միսս Հիտլեր-2016-ին»:
Ինչպես փոխանցում է The Independent-ը` հաղթող է ճանաչվել Շոտլանդիայի բնակչուհին, ով A-Bus-Full-of-Retards ծայրահեղ աջական շարժման ակտիվիստուհիներից է: Թե որտեղ է անցկացվել մրցույթը և ինչ չափանիշներով է ընտրություն կատարվել մասնակիցների միջև, չի հաղորդվում: National Action-ից նշել են, որ մրցույթը կազմակերպել են իրենց գաղափարները հանրաճանաչելի դարձնելու համար:
Գեղեցկության թագուհու նախասիրությունների շարքին են դասվում ընթերցանությունը և էզոթերիկ մեմերը:
Աղջիկը նշել է, որ վիճել է իր ընկերների հետ այն պատճառով, որ նրանք հակաֆաշիստական հայացքների կողմնակից են:
Բրիտանացի հրեաների խորհրդում մրցույթն անվանել են «հավանաբար ամենատգեղ գեղեցկության մրցույթը, որը երբևէ կազմակերպվել է»:


