Ես սիրում եմ Շառլ Ազնավուրին. Հռոմի Պապ
LifestyleՀայաստան կատարած Եռօրյա ուխտագնացությունից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ինքնաթիռում խոստովանել է, որ սիրում է լեգենդար հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստը: Այս մասին գրում է Paris March-ը:
«Ես սիրում եմ Շառլ Ազնավուրին և, բնականաբար, ծանոթ էի նրա արվեստին այցից շատ առաջ: Քարոլին, շնորհակալ եմ այս սկավառակի համար, ես լսել եմ այն ստանալու պահից», — ասել է քահանայապետը Paris Match պարբերականի լրագրողուհի Քարոլին Պիգոզիին, ով ավելի վաղ նրան էր նվիրել Ազնավուրի ձայնասկավառակը:
Ինքնաթիռում շոգ էր, Պապը մռայլվեց և, թվում էր, անհանգիստ է: Մեկնելուց առաջ նա տեղեկացավ Բրեքսիթի մասին: Նրա կարծիքով, այս ճգնաժամը կդժվարացնի փախստականների ընդունումը:
«Դժվար ու տխուր ժամանակներ են…ինչպես ասում է իր երգերից մեկում Շառլ Ազնավուրը»,-Պապի տպավորությունները կիսելով՝ գրում է պարբականը: