Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները
ОбществоԱջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն «Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության, Աջափնյակի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոններում ու Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմանորոգման ծրագրով վերոնշյալ կրթօջախներում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
Օգտվելով առիթից՝ մշակութային կենտրոնների տնօրենները նաև կրթօջախներ հաճախող սաների ծնողների շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից , հետզհետե կստանան լուծումներ:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: