Առաջին հայ տղան եմ, ով այսպիսի բաց տեսարաններով տեսահոլովակ նկարահանեց, դրա համար էլ մարդիկ շատ քննադատեցին. Վլադիմիր Արզումանյան
LifestyleShabat.am-ը գրում է.
Մանկական Եվրատեսիլում 2010 թվականին հաղթանակած Վլադիմի Արզումանյանը վերջերս ներկայացավ նոր տեսահոլավակով: Հաշվի առնելով, թե ինչպես է հասարակությունը հիշում նրան, ակնհայտ էր, որ երգչի նոր տեսահոլովակը կարժանանար քննադատությունների:
Այս և այլ թեմաների մասին shabat.am-ը զրուցել է երգչի հետ:
Վլադիմիրի խոսքով ինքը տեսահոլավակի պրեմիերայից հետո հենց այսպիսի արձագանքի էլ սպասում էր.
«Ես արդեն չափահաս եմ, և ինձ թվում է առաջին հայ տղան եմ, ով այսպիսի բաց տեսարաններով տեսահալվակ նկարահանեց, դրա համար էլ մարդիկ շատ քննադատեցին»,- մեզ հետ զրույցում նշեց Վլադիմիրը:

Վլադիմիրի խոսքով իր ստեղծագործական կյանքն այս պահին էլ ակտիվ է, սպասվում է ոճային փոփոխություններ, նորանոր երգեր. երգիչը հույս է հայտնում, որ մարդիկ կհավանեն: Մեր հարցին ի պատասխան, թե ում է հայտնիներից սիրում և կուզենար նմանվել Վլադիմիրը պատասխանեց.
«Շատերին եմ հետևում, բայց ես ուզում եմ ինքս ինձ նման լինել»:
Անձնական կյանքի մասին նախընտրում է չխոսել: Երգչից նաև հետաքրքրվեիցինք, թե ինչու ԱՄՆ-ում չշարունակեց ապրել, վերջինս նշեց, որ իր հողն ավելի է սիրում:

Տեղեկացանք նաև, որ Վլադիմիրը պատրաստվում է այս տարի ընդունվել Կոնսերվատորիա:
