Ինչպես լուսնե լամպ պատրաստել սեփական ձեռքերով (լուսանկարներ)
Lifestyle1. Առաջին հերթին փչեք փուչիկը և մարկերով նշենք այն հատվածը, որը ցուցադրված է նկարում։ Փուչիկը պետք է լինի կլոր, այլ ոչ թե ձվաձև։
2. Փուչիկը պատեք սոսնձով, ինչպես պատկերված է նկարում։
3. Խոզանակի օգնությամբ փուչիկի մակերեսին ամրացրեք թղթե սրբիչներ և համոզվեք դրանք հարթ են ամրացված։ Թղթի սոսնձման գործընթացը կրկնեք ևս երկու անգամ, քանի որ դա փուչիկը ավելի կոշտ է դարձնում։
4. Երբ սոսինձը չորանա կարող եք փուչիկը ներկել համապատասխան գույնի ներկով։
5. Հաջորդ քայլի համար ձեզ հարկավոր է մեծ անցքերով չոր սպունգ։ Սպունգը պատեք ներկով և զգուշությամբ տպեք փուչիկի մակերեսին։ Հատվածներ կլինեն, որոնք կպահանջեն կրկնակի ներկում։
6. Երբ լուսինը չորանա, կտրեք մարկերով նկարված հատվածը և զգուշությամբ հեռացրեք փուչիկն այնպես, որ մնա միայն նկարված լուսինը։ Դրանից հետո լուսնի ներսում դրեք լամպը և վայելեք երեկոն։