Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. Մեքենան ընկել է ձորը
ОбществоՀուլիսի 3-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան դուրս է եկել Արարատի մարզի Արարատ քաղաքի ԶՈԴ կամրջի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածում՝ 53-րդ կմ-ին, «Volkswagen Jetta» մակնիշի 34 QO 722 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ. 1953 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ Վ. Ա.-ը (1961 թ. ծնված), Ե. Մ.-ը (1952 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ա.-ին եւ Ս. Բ.-ին եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վ. Ա.-ը, Ս. Բ.-ը եւ Ե. Մ.-ը հոսպիտալացվել են Արարտի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներիի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: