Իսպանիայում երկնագույն գինի են ստեղծել
ОбществоՍպիտակ, կարմիր, վարդագույն ու նարնջագույն գինիներից բացի հիմա գոյություն ունի նաեւ երկնագույն գինի: Ամբողջովին բնական խաղողից պատրաստված գինին, որը վառ երկնագույն երանգ ունի, ստացել են Gik միության իսպանացի ու ֆրանսիացի գիտնականները:
Ընկերության հիմնադիրներից մեկը՝ Արից Լոպեսը պատմել է, որ երկնագույնը ընտրվել է զուտ ռոմանտիկ նկատառումներով: Գինուն երկնագույն երանգ հաղորդելու համար օգտագործվել է խաղողի մի քանի տեսակների ու մուգ գույնի խաղողի կեղեւում պարունակվող բնական ներկի խառնուրդ: Ինչ վերաբերում է նոր ըմպելիքի համին, գինին ստեղծողները այն նկարագրում են որպես նոր ու գինու համար անսովոր: Երկնագույն գինի կարելի է պատվիրել միայն արտադրողի կայքում՝ շիշը 11 դոլարով, հայտնում է Kedem-ը: