Գեղարքունիքում նախորդ հունիսի ցուցանիշների համեմատ 8 երեխա ավելի է ծնվել
ОбществоԳեղարքունիքի մարզում 2016 թվականի հունիսին ծնվել է 145 երեխա: Գրանցված ցուցանիշն 8-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսի ծնունդներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 1 45 ծնունդների մեջ տղա երեխաների թիվն աղջիկներին գերազանցել է 31-ով: Գավառի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել 22 տղա, 10 աղջիկ, Սեւանի բժշկական կենտրոնում՝ 21 տղա, 9 աղջիկ, Մարտունու ծննդատանը՝ 32 տղա, 24 աղջիկ, Վարդենիսի հիվանդանոցում՝ 13 տղա եւ 13 աղջիկ: Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցված միակ ծնունդն աղջիկ է:
Խոսրով Խլղաթյան