Մամեդյարովն ու Յագլանդը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում: Մամեդյարովն ու Յագլանդը խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ընթացող բանակցային գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և ԵԽ միջև համագործակցության ներկա փուլի և զարգացման հեռանկաների շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև ԵԽ-ի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք քայլ հարցերի: