Միխայիլ Շվիդկոն դրական է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները
КультураՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հումանիտար հարցերով հատուկ խորհրդական, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյին՝ քննարկելու 2016 թվականի ընթացիկ, ինչպես 2017 թվականի իրականացվելիք ծրագրերը:
Խորհրդականը դրական է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները:
«Շատ կարեւոր է, երբ գալիս ես Երեւան եւ տեսնում ես, որ ինչ-որ ռուս արտիստ կոմերցիոն շրջագայությունների է այստեղ: Կարծում եմ, որ առաջիկայում մեզ սպասվում է շատ լավ նախագիծ, որը նվիրված է Հայաստանում ռուսական մշակույթի փառատոնին, որը սկսվելու է արդեն սեպտեմբերին եւ տեւելու է մինչ տարվա վերջ: Այս փառատոնը շատ կարեւոր է այն համատեքստում, որ ժամանակակից հայ հանրությունը կտեսնի, թե այսօր ինչ է արվում ռուսական մշակույթում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շվիդկոն:
Նա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում քննարկվել են այնպիսի խնդիրներ, որոնք ընդհանուր են երկու երկրների համար:
«Օրինակ՝ նախադպրոցականից դպրոցին անցումային շրջանը, որը, ի դեպ, սուր քննարկման թեմա է նաեւ եվրոպական երկրներում»,- ընդգծեց նա: