Ռիտա Օրան բիկինիով լուսանկարում երկրպագուներին մտահոգել է նիհարությամբ
LifestyleԵրգչուհի Ռիտա Օրան ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որով մտահոգել է իր երկրպագուներին: Այս մասին գրում է The Sun-ը:
25-ամյա Օրան իրեն լուսանկարել է լողազգեստով, սակայն երկրպագուները նրան չափազանց նիհար են համարել: Օգտատերերի մեծ մասն Օրային առաջարկել է մի քանի կիլոգրամ ավելացնել ավելի առողջ տեսք ունենալու համար: «Քեզ պետք չէ կմախքի նմանվել գեղեցիկ լինելու համար»,- մեկնաբանել է լուսանկարը lit_like_karma կեղծանունով բաժանորդագիրը:
«Ռիտա, ես քեզ այնքան եմ սիրում, բայց դու չափազանց նիհար տեսք ունես այս լուսանկարում: Խնդրում եմ, հետևիր առողջությանդ»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Սոցցանցում Օրայի էջին բաժանորդագրված է ավելի քան 9,6 մլն մարդ: Լողազգեստով նրա լուսանկարը մոտ 650 մեկնաբանություն է ունեցել:
