Մայլի Սայրուսը հղի է
LifestyleԵրգչուհի Մայլի Սայրուսն ու դերասան Լիամ Հեմսվորթը հարսանիքին ընդառաջ ավելի մեծ ուրախության են սպասում։ Զույգը պատրաստվում է երեխա ունենալ, ըստ տարածված նոր տեղեկությունների։
23-ամյա Մայլին ու 26-ամյա Լիամը մեծ քայլեր են կատարում իրենց հարաբերությունների ամրապնդման համար։
«Մայլին դեռ 2 ամիս առաջ իր ամենամտերիմ ընկերներին ասել է, որ հղի է։ Մայլին ուրախությունից փայլում էր մանկական «R Us» խանութում»,-ասել է OK! ամսագրի աղբյուրը։
Այս լուրը հաստատում է նաև Մայլիի արդեն իսկ երևացող փորիկը։Մի բան հաստատ է, Լիամը սիրում է Մայլիին՝ անկախ նախկին չստացված հարաբերություններին։