Եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են, դոլարի միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 7-ին կազմել է 476.93դրամ: Այն նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.92 դրամ՝ բարձրանալով 1.53 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 619.77 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 2.24 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 7-ին կազմել է 7.45 դրամ, աճը 0.07 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 313.27 դրամ, ոսկի՝ 20,949.6 դրամ, պլատին՝ 16,407.01 դրամ։