Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ
ОбществоYerkir.am-ը գրում է.
Այսօր` հուլիսի 8-ին, առավոտյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի լսել այդ կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել այդ ժամանակ և միայն հետ գալիս, տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենանները ու իմացել: «Նոյեմբերյան գնալուց առաջ էլ եղել եմ գյուղապետարանում, որն ամենամոտն է Ադրբեջանին, բայց որևէ կրակոց չեմ լսել»,- ասաց Սահակյանը: Նա նաև նշեց, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ`Հարսնաքարով ձգվող ճանապարհով: