Ժաննա Ֆրիսկեի հիշատակին. այսօր երգչուհին կդառնար 42 տարեկան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեն ներխուժեց շոու-բիզնեսի աշխարհ 90-ականների վերջում, երբ «Блестящие» երիտասարդական խումբը նոր ուղղություն հաղորդեց այն ժամանակվա ռուսական շոու-բիզնեսին: Խումբը երկար տարիներ համարվում էր հաջող նախագծի չափանիշ, իսկ սոլո կարիերա սկսելու համար խմբից հեռացող աղջիկները նույնպես շատ արագ հարթում էին իրենց ճանապարհը:

Ժաննա ֆրիսկեն խումբ էր եկել 1996-ին, իսկ մի քանի տարի անց հեռացավ այնտեղից ու մեներգչուհի դարձավ: Գործընկերները միշտ ընդգծել են ոչ միայն Ժաննայի տպավորիչ արտաքինը եւ բարի սիրտը, այլեւ նրա սուր միտքը: Ժաննա Ֆրիսկեն փորձում էր որքան հնարավոր է հեռու պահել իր անձնական կյանքը պապարացիներից, սակայն իրական և հորինված սիրավեպերն այնուամենայնիվ հայտնվում էին լրատվամիջոցներում:

Ժաննան սիրահարվեց հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւին. նրանց սիրավեպը հաճախ էր քննադատության թիրախ դառնում մամուլի կողմից: Շատերը չէին հավատում Շեպելյեւի զգացմունքների անկեղծությանը: Սակայն նրանց առաջնեկի՝ Պլատոնի ծնվելուց հետո՝ 2013-ին, ստիպված եղան հավատալ, որ նրանց ընտանեկան երջանկությունն իրական է:

Ժաննա ֆրիսկեն իր կյանքը նվիրել էր երաժշտությանն ու կարիերային, սակայն իր խոսքով` միշտ ցանկացել էր երեխա ունենալ, պարզապես չէր կարողանում լավ հայր գտնել իր փոքրիկի համար: Իր մահից երկու տարի առաջ երգչուհին լույս աշխարհ բերեց իր որդուն՝ Պլատոնին:
Ֆրիսկեն երկար ժամանակ թաքցնում էր իր հղիությունը, իսկ ծննդաբերությունից հետո դժկամությամբ էր ցույց տալիս որդուն:

«Ես միշտ ասել եւ ասում եմ, որ կյանքում ամենաթանկը ընտանիքն է, մնացածը՝ անհեթեթություն է»,- ասում էր երգչուհին:
Ցավոք 2013-ին (դեռևս հղիության ընթացքում) բժիշկները ցնցեցին Ժաննային սարսափելի ախտորոշմամբ՝ գլխուղեղի գլիոբլաստոմա: Որդու ծնվելուց հետո ժաննան բուժվում էր Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, սակայն հիվանդությունն ավելի հզոր գտնվեց:

Ժաննա ֆրիսկեի հուղարկավորությունը, որը տեղի ունեցավ 2015-ի հունիսի 18-ին մոսկովյան Կրոկուս Սիթի-Հոլլում, ուղեկցվում էր մարդկանց մեծ թափորով: