iPhone ունեցողնե՛ր, զգուշացե՛ք. հաքերները գումար շորթելու նոր ձև են մտածել
LifestyleBlognews.am-ը գրում է.
iPhone –ի և Apple –ի շուրջ նոր սկանդալ է հասունանում։
Հաքերները, որոնք զինված են գողացված iCloud –ի գաղտնաբառերով, Apple –ի «գտնել իմ iPhone –ը» ծառայությունը օգտագործում եմ գումար կողրզելու համար։

Այս նոր խարդախության հեղինակները ռուս հաքերներն են, ովքեր աշխատում են iPhone –ների և iPad –ների վրա։ Հաքերը օգտագործում է «գտնել իմ սարքը» հավելվածը, որպեսզի հեռակա եղանակով արգելափակի iPhone –ը, ինչից հետո պահանջում է $30 – $50, որպեսզի հանի արգելքը։

Սակայն հարց է ծագում, թէ որտեղից են հաքերները ձեռք բերում iCloud –ի գաղտնաբառերը։
Որոշ մասնագետները քննարկում են այն, որ Apple –ում տվյալների հսկայական արտահոսք է եղել, սակայն Apple –ը ժխտում է այդ փաստը, պնդելով՝ որ այդ տվյալենրը հաքերները ձեռք են բերում մյում օն-լայն հարթակներից արտահոսած տվյաների օգնությամբ։
![]() |
Ահա թէ ինչպիսի տեսք է ստանում iPhone –ը հաքերների գործողություններից հետո։ Հաքերները հեռակա եղանակով ակտիվացնում են «կորած սարքի ռեժիմը» և էկրանին արտաբերում նամակ, որում նշվում է թէ ինչ պետք է անի սմարթֆոնի տերը՝ iPhone –ի արգելքը հանելու համար, այն է՝ ինչ եղանակով պետք է վճարի պահանջված գումարը։ |
Այս ամենը հնարավոր է միայն այն պատճառով, որ մարդիկ օգտագործում են նույն գաղտնաբառը տարբեր օն-լայն հարթակենրի համար։
Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր ընթրցողներին անմիջապես փոխել iCloud –ի գաղտնաբառը՝ նմանատիպ խնդրի առաջ կանգնելուց խուսափելու համար։
