Վարշավայում Սեյրան Օհանյանը մասնակցել է «Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով hանդիպմանը
ОбществоՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում այսօր՝ հուլիսի 9-ին, մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
ՊՆ-ից հայտնում են, որ «Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ: Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով: