Բանակ զորակոչվելուց 6 օր հետո մահացել է. մեղադրվում է զորամասի բժիշկը, որն անփույթ է գտնվել
Обществоnews.am-ը գրում է.
Բանակ զորակոչվելուց ընդամենը 6 օր անց 2014թ. հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացած շարքային Էդիկ Շահնազարյանի մահվան մեջ մեղադրվում է զորամասի հերթապահ բժիշկ Էդուարդ Թովմասյանը: ԻնչպեսNEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, զորամասում տվյալ օրը հերթապահել է բժիշկ Էդուարդ Թումասյանը: Նա մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ: Էդիկ Թումասյանը պարտավոր լինելով 37.5 աստիճան եւ բարձր ջերմություն ունեցող զինծառայողների հետազոտումը պարտադիր կերպով կազմակերպել հոսպիտալային պայմաններում, չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որի հետեւանքով զինծառայողը մահացել է:
Էդիկ Շահնազարյանը չի տեղափոխվել մասնագիտական հիվանդանոց. ունեցել է բարձր ջերմություն եւ զորամասի բժիշկը բավարարվել է ընդամենը զինծառայողին ջերմիջեցնող տալով:
2014թ. հունվարի 19-ին շարքային Էդիկ Շահնազարյանը 39.1 աստիճան ջերմությամբ բուժկետ է դիմել, սակայն, միայն հաջորդ օրը՝ հունվարի 20-ի առավոտյան է տեղափոխվել «Վաղարշապատի» հիվանդանոց եւ 20 րոպե անց մահացել:
Էդուարդ Թումասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ: