Անպաշտպան կնոջը բռնաբարելու, ապա սպանելու մեջ մեղադրվողի փաստաբանը դիմել է Վերաքննիչ
Обществоnews.am-ը գրում է.
2014թ. սեպտեմբերին Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանություն կատարելու մեջ մեղադրվող, 20 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Ղ.-ի փաստաբանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, ա մբաստանյալի պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել է արդարացնել Արմեն Ղ.-ին, իսկ արդարացման դատական ակտ չկայացնելու դեպքում դատավճիռը բեկանել եւ քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2014թ. սեպտեմբերի 18-ին Գուգարք գյուղում տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր տան բնակչուհու դին` պարանոցի շրջանում կտրած վերքերով: Սպանված բնակչուհու եղբորորդի նույնպես կրծքավանդակին ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
2014թ. սեպտեմբերի 22-ին հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Արմեն Ղ.-ն: Պարզվել էր, որ նրան Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի տնից մեկ հատ համակարգիչ, բջջային հեռախոս եւ կնոջ պայուսակ հափշտակելու դեպքով հարուցված քրեական գործով եւս մեղադրանք է առաջադրվել նրան, այդ գործը միացվել է քրեական գործին եւ նախաքննությունը շարունակվել է մեկ վարույթում:
Նշենք, որ սպանված կինը Արմենի ընկերոջ հորաքույրն է, նա նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ ընկերոջ հորաքրոջ հետ եւ տեղեկացված լինելով, որ նա տանը գտնվում է միայնակ, ալկոհոլի ազդեցության տակ, մուտք է գործել առանձնատուն եւ փորձել սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ: Նա օգտվելով կնոջ անօգնական վիճակից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ եւ հանցագործությունները թաքցնելու համար, կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, պարանոցին եւ սպանել նրան: Տնից դուրս գալու ժամանակ, մուտքի մոտ հանդիպել է ընկերոջը եւ նրանից խուսափելու համար իր մոտ եղած դանակով հարվածել է նրան:
Դատարանում Արմենն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալուց: