Կյանքի կանոնները աշխարհի ամենասարսափելի կնոջ կողմից
Lifestyleshabat.am-ը գրում է.
Մի անգամ Լիզի Վելասկեսը իր փոստարկղում «Աշխարհի ամենասարսափելի կին» անունով կարճ տեսահոլովակի հղում է գտել: Տեսանյութը հավաքել է մոտ 4 միլիոն դիտում և հազարավոր մեկնաբանություններ, հիմնականում գարշելի: Տեսահոլովակում եղել է Լիզին՝ ընդամենը 8 վայրկյանով, հայտնում է womanhappiness.ru-ն:
Լիզին ծնվել է անսովոր ախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը 152 սմ է, իսկ քաշը՝ 25 կգ:Նրա մի աչքը կույր է, իսկ օրգանիզմը այնպես փխրուն է, որ ցանկացած հիվանդություն կարող է լինել մահացու:
Սակայն Լիզիի կյանքում լուրջ ճգնաժամը պատահել է, երբ նա եղել է 18 տարեկան: Հենց այդ ժամանակ էլ նա ստացել է վերը նշված տեսանյութը:
Այդ ժամանակ Լիզին ընտրություն է կատարել երջանկության օգտին: Նա իրեն խոստացել է 4 բան՝ ավարտել քոլեջ, գիրք գրել, դառնալ մոտիվացնող խոսնակ և ունենալ մեծ ընտանիք: Այժմ Լիզին 24 տարեկան է: Նա դիպլոմ է ստացել, շուտով կհրապարակի երրորդ գիրքը, ելույթ է ունենում կոնֆերանսներում և սեմինարներում: Միայն դեռ ընտանիք չունի:

Ահա որոշ մտքեր Լիզիից.
Լավ մարդկանց հետ կարող է տեղի ունենալ իսկական հիմարություն: Պետք չէ դա համարել ձեր մեղքը և արդարանալ: Պետք է ընդունել այն փաստը, որ երբեմն որևէ վատ բան է տեղի ունենում:
Ձեր արժեքը չի չափվում նրանով, թե ինչ է խոսում և մտածում ձեր մասին շրջապատը:
Երբեք ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ վրա պիտակ կպցնել: Ինչ էլ ձեր մասին խոսեն, միայն դուք գիտեք, թե ինչի եք ընդունակ:
Սահմանեք բարձր չափանիշներ և ձգտեք դրան:
Անօգուտ է ագրեսիային պատասխանել ագրեսիայով:
Ձեր նվաճումները ամենալավ պատասխանն են ձեզ վիրավորողներին:
Դժվարությունները և փորձությունները աճի համար անհրաժեշտ պայմաններ են:

Սիրող ընտանիքը շատ բան է նշանակում: Իրենց երեխային վստահող ծնողները մեծ գործ են անում: Նրանք երեխայի մեջ իրենց ուժերի նկատմամբ վստահություն են առաջացնում անհաջողությունները հաղթահարելու և առաջ գնալու համար:
Թերությունները դարձրեք ձեր զենքը:
Այսպիսի դեմքով մարդը գիտի ինչի մասին խոսել:
Դուք պետք է հանդիպեք սեփական դևերի հետ:
Միշտ ընտրեք երջանկությունը: