Խոշոր հրդեհ Ֆինանսների նախարարության շենքում (ֆոտո)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի կենտրոնում քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված են Ֆինանսների նախարարությունը, «Հայարտ նախագիծը» եւ Ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են մի քանի հրշեջ հաշվարկներ:



