Հրշեջները շուրջ մեկ ժամ է` չեն կարողանում մարել Ֆիննախի շենքի տանիքի հրդեհը (ֆոտո)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանում Ֆինանսների նախարարության շենքի տանիքի հրդեհը մարելու համար դեպքի վայրում աշխատում են 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարտական հաշվարկների թիվն ավելանում է, սակայն հրդեհը ոչ մի կերպ չեն կարողանում մարել: Հրշեջներն ու հաշվարկներն աշխատում են ե՛ւ Տիգրան Մեծի, ե՛ւ Մհեր Մկրտչյան փողոցների կողմից: Հավելենք, որ մայրաքաղաքում ուժեղ քամի է:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը՝ շուրջ 600-800 ք.մ. մակերեսով:







