Հնագետներն արհեստական ատամներով խորհրդավոր գանգ են հայտնաբերել
ОбществоՄեքսիկայում գտնվող հնագույն Տեոտիուականա քաղաքի տարածքում պեղումների ընթացքում հնագետները կանացի գանգ են հայտնաբերել, որի ատամներում հանքաքարեր են ներկառուցված: Այս մասին գրում է Informing-ը:
Գիտնականների համոզմամբ, այս գտածոն վկայում է, որ մայա քաղաքակրթության ներկայացուցիչները ծանոթ են եղել նաեւ ատամների պրոթեզավորմանը:
Հնագետները ենթադրում են, որ մահվան պահին կինը շուրջ 40 տարեկան է եղել: