«Խոպանի տեսություն»-ը շարունակություն չի ունենա. այն կփոխարինվի նոր նախագծով. Մեկնաբանում է «Շանթ» Հ/Ը PR մենեջերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ «Շանթ» հեռուստըաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմը 3-րդ եթերաշրջան չի ունենա, փոխարենը դրան կհաջորդի նոր հումորային նախագիծ:
Life.panorama.am-ին հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը հայտնեց, որ «Խոպանի տեսության» ավարտի վրա ոչ մի կերպ չեն ազդել քննադատությունները եւ սիթքոմի ավարտի հիմքում միայն մեկ պատճառ կա.
««Խոպանի տեսություն»-ն ավարտվեց, քանի որ «Շանթ» հեռուստատեսությունն ունի քաղաքականություն՝ մենք ոչ միայն անընդհատ թարմություն ենք պահանջում, այլեւ իրականացնում: Մենք ուզում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը չհասցնի հոգնել կամ ձանձրանալ որեւէ նախագծից, քանի որ նույնիսկ ամենահետաքրքիր նախագծերը շատ երկարաձգելու դեպքում մի օր կարող են անհետաքրքիր դառնալ»,- նշեց PR մենեջերը:
Շարունակությունը` այստեղ: