Արտասվող Ռոնալդուն և նրա դեմքին կանգնած միջատը համացանցում մեմերի առիթ են դարձել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Համացանցի օգտատերերի ուշադրությունից չի վրիպել գիշերաթիթեռը, որը «Եվրո -2016» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղի ժամանակ կանգնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի դեմքին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, մարզիկը որոշիչ խաղի ժամանակ վնասվածք է ստացել ու ստիպված եղել լքել մարզադաշտը: Դրա պատճառով ֆուտբոլիստը սկսել է լաց լինել ու հենց այդ պահին նրան է մոտեցել միջատն ու նստել Ռոնալդուի դեմքին:
Դրանից հետո համացանցը ողողվել է զավեշտալի թեմատիկ մեմերով: Իսկ միջատի անունով նույնիսկ միկրոբլոգ է բացվել Twitter-ում: Այն արդեն ունի 20.000-ից ավելի հետևորդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին կայացած խաղի արդյունքում Պորտուգալիան ճանաչվել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն` 1:0 հաշվով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին:

Շարունակությունը` այստեղ: