Ավազակային հարձակում Աբովյանում. տանտիրոջը դանակահարել են
ОбществоNEWS.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր՝ հուլիսի 12-ին, դանակահարության դեպք է գրանցվել. ավազակային հարձակման ժամանակ գողերից մեկը դանակահարել է տանտիրոջը:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս գործով մեկ անձ բերման է ենթարկվել:
Ըստ Shamshyan.com-ի՝ բերման ենթարկվածը տանտիրոջը դանակահարելու մեջ է կասկածվում: Նրա ընկերը դիմել է փախուստի: