Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքում քննարկել են «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում»

Աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով  երրորդ նիստը հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարդների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ  հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում: Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար:

Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիզմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամբ: Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:

Նա խորհուրդ տվեց ճշտել ինֆորմացիան, զերծ մնալ վտանգավոր տեղեկատվական աղբից,  այն չկիրառել հայկական տեղեկատվական դաշտում:

«Մեդիամաքս» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հանդես եկավ «Ապրիլյան ռազմական և տեղեկատվական պատերազմները» զեկույցով, նա անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությանը, լրատվադաշտի կրած դինամիկ փոփոխություններին և այն թերություններին, որոնք ի հայտ եկան:

Փորձագետը նշեց, որ թեև սոցիալական հարթակներում հայ հանրությունը համախմբվեց, սակայն եղան լուրջ բացթողումներ, հայկական լրատվամիջոցները և մեդիա փորձագետները, լուրջ աշխատանքներ իրականացրին՝ զգուշացնելով վտանգների, կեղծ կայքերի, ապատեղեկատվական աղբյուրների մասին, սակայն հայկական լրատվական հանրությունը պատրաստ չէր նման հանկարծակի և ուժեղ տեղեկատվական պատերազմի, առկա էր մեդիագրագիտության, շրջահայացության և զգուշավորության պակաս:

Փորձագետ Միքայել Յալանուզյանը տեսաշարով ներկայացրեց «Ապրիլյան պատերազմը համաշխարհային մեդիայում» զեկուցումը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական լրատվադաշտերի ազդեցությանը միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա:

 «Զորակն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հանդես եկավ «Սոցցանցերի «դիպուկահարներն» ու «հետախույզները»» զեկուցումով: Նա նկարագրեց տեղեկատվական միջավայրը քառօրյա պատերազմի ժամանակ և նշեց, որ կտրուկ աճեց տեղեկատվություն ստանալու պահանջը, ի հայտ եկան տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, ակտիվացան ապատեղեկատվական հոսքերը, հաքերական հարձակումները, ծանրաբեռվեցին տեղեկատվական ենթակառուցվածքները:

Զգացմունքային դրսևորումները սոց ցանցերում և լրատվամիջոցներում որոշակի ազդեցություն ունեցան լրատվության շրջանառության վրա:  Բանախոսը կարևորեց պաշտոնական լրատվության համակարգված տարածումն ու արագ արձագանքելը, զգուշավորությունն ու տեղեկատվությունը ստուգելու սկզբունքայնության կիրառումը:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երեկոյան երիտասարդական հավաքի մասնակիցները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը»:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»