Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ–ում պաշարների աճի տվյալների ֆոնին
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունները ընթացքում նավթի գները նվազում են։ Նախօրեին գրանցած 5-տոկոսանոց աճից հետո Նավթի ամերիկյան ինստիտուտի՝ (API) «սեւ ոսկու պաշարների» աճի մասին տվյալների ֆոնին նավթի գները նորից անկում են գրանցել։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,05 տոկոսով՝ հասնելով 46,31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում BRENT տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,2 տոկոսով՝ հասնելով 47, 88 դոլարի:
API–ի տվյալներով՝ ԱՄՆ–ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են 2.2 մլն բարելով՝ հասնելով 523.1 մլն բարելի, ինչն անսպասելի էր ներդրողների համար, որոնք 3 մլն բարելով նվազում էին ակնկալում։