Մրայա Քերին փեսացուի և երեխաների հետ ճանապարհորդում է
LifestyleՄրայա Քերին վերջին օրերին իր Instagram-յան էջում բավական շռայլ է գտնվել և կիսվել է Կապրիի ափին զբոսանավի մոտ արված նկարներով։ Այժմ ամեն ինչ կրկնվում է։ Երգչուհին տեղադրել է նոր նկարներ ընտանիքի հետ հանգստի վայրից։
46-ամյա երգչուհին շարունակում է ճանապարհորդել իր փեսացուի՝ Ջեյմս Փեքերի և երեխաների հետ։ Մի քանի կադրերում երևում է նաև ռեժիսոր Բրեթ Ռեթները, որին Մրայան անվանում է իր եղբայրը։ Դատելով նկարների տրամադրությունից, հանգիստը անցնում է շատ լավ։ Ո՞ր քաղաքը կլինի հաջորդը նրանց ցուցակում, ցույց կտա երգչուհու Instagram-ը։







