Ջոնի Դեփը վաճառում է Վենետիկի իր առանձնատունը
LifestyleԱմերիկացի դերասան Ջոնի Դեփը վաճառում է վենետիկի իր առանձնատունը, որը 12 մլն դոլար արժե:
Ըստ աղբյուրների՝ վաճառքի պատճառը Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունն է, որի դատական գործը դեռ շարունակվում է:
«Էմբեր Հերդի հետ ամուսնալուծությունը թանկ է նստում Դեփի վրա: Նա ստիպված էր վաճառել արվեստի մի քանի թանկարժեք գործեր, իսկ հիմա՝ նաև տունը»,- գրում է արևմտյան մամուլը:
Հայտնի է, որ Դեփը այս տունը գնել էր 12 մլն դոլարով 2010թ.-ին՝ «Տուրիստ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: