Բոլիվուդյան գեղեցկուհի Պրիյանկա Չոպրայի յուրահատուկ կերպարները (ֆոտո)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Պրիյանկա Չոպրան Բոլիվուդի ամենաճանաչված եւ սիրված դեմքերից է։ Երգչուհի, դերասանուհի, մոդել՝ Չոպրան իրեն տարբեր ասպարեզներում է դրսեւորում եւ օր օրի էլ ավելի շատ մարդկանց սրտեր է գրավում թե Հնդկաստանում, թե ամբողջ աշխարհում։
Եթե մարդկանց հարցնեք, թե ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ հնդկուհիները, Պրիյանկայի անունը հաստատ կլսեք այդ ցուցակում։
Գեղեցկուհին տարբերվում է ոչ միայն իր արտաքինով, այլեւ հագնվելու ոճով։
Պրիյանկան համարձակորեն հանդես է գալիս թե բոլիվուդյան, թե եվրոպական կերպարներով։ Ընդ որում՝ հաճախ նրա զգեստներն ունենում են համարձակ բացվածքներ։
Յուրահատուկ դերասանուհու ինքնատիպ ոճին անդրադաձել ենք այսօրվա «Աստղային ոճ» խորագրում։










Սյունե Առաքելյան